Սպորտ

Մոուրինյուն հետաքրքրված է Ինտեր վերադարձով

«Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարիերան կարող է շարունակել Ա Սերիայում, հայտնում է Sky Sport Italia-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, պորտուգալացու հետ կապ են հաստատել «Ինտերն» ու «Ռոման»:

Ավելի վաղ Մոուրինյուն հայտարարել էր, որ պատրաստ է վերադառնալ աշխատանքի արդեն հաջորդ մրցաշրջանում:

Նա մարզել է «Ինտերը» 2008-ից 2010 թվականներին և երկու անգամ դարձել երկրի չեմպիոն, նվաճել Իտալիայի Գավաթը, Սուպերգավաթը և Չեմպիոնների լիգայի գավաթը:

Հանուն միլանյան ակումբ վերադարձի` Ժոզեն պատրաստ է համաձայնել աշխատավարձի նվազեցման. տարեկան 10 մլն եվրոյի փոխարեն նա 8 մլն եվրո կխնդրի:

Մոուրինյուի թեկնածությանը կողմ է ակումբի փոխնախագահ Խավյեր Զանետին, մինչդեռ գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան գլխավոր մարզչի պաշտոնում տեսնում է Անտոնիո Կոնտեին:

Մոուրինյուի վերջին աշխատավայրը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, որը նա գլխավորել է մինչև 2018 թվականի դեկտեմբեր: Ավելի վաղ պորտուգալացին բացի «Ինտերից» մարզել է նաև Լոնդոնի «Չելսին», Մադրիդի «Ռեալը», «Պորտուն», «Ունիան Լեյրիան» և Լիսաբոնի «Բենֆիկան»:

armsport.am

Ավելին
Back to top button