ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

Սահմանադրական բարեփոխումները խնդրահարույց են. Ա. Սամսոնյան

«Սահմանադրական բարեփոխումների պրոցեսը մենք համարում ենք հակաիրավական, իսկ այդ թեկնածուների առաջադրումը, առհասարակ քննարկումը, նրանց քվեարկությունը մեզ համար այս իրավիճակում տրամաբանական չէ, որովհետև մեզ համար գործընթացը հակաիրավական է»,- այս մասին ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ՍԴ շուրջ տեղի ունեցող գործընթացներին:

Սամսոնյանի խոսքերով՝ իշխանությունն այս բարեփոխումներով նպատակ ունի ձևավորել ոչ թե անաչառ Սահմանադրական դատարան, այլ ցանկանում է ունենալ իր դատարանը:

«Այսինքն, եթե հանրապետականներն ունեին իրենց դատարանը, դատավորները, հիմա «Իմ քայլը» ուզում է ունենալ իր դատավորները: Հետևաբար, ովքեր այս պրոցեսով գան դատարան, իրենք դառնալու են իշխանության  կամակատարները»:

Back to top button
Close