Նորություններ

Թալին քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա մեկ զոհ

Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին քաղաքի Ձորափնյա 31 տանը հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով ՝ ջոկատի հրամանատար Սևակ Ֆահրադյանի գլխավորությամբ: Հրշեջները նշված տան 2-րդ հարկում նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն:

Ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Ֆրանգյանի գլխավորությամբ: Հրշեջներն ու ոստիկանները, մարելով կրակը, հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 89-ամյա Հրանուշ Ենոքյանի դին՝ ամբողջովին այրված վիճակում: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը՝ քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և քննիչ Վարդան Մազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վարում հավաքված քաղաքացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Նկատեցինք ծուխը, միանգամից զանգահարեցինք Թալինի հրշեջ ջոկատ ու 1-2 րոպեների ընթացքում Թալինի հրշեջները հասան դեպքի վայր: Ճիշտ է, ցավում ենք, որ զոհ ենք ունեցել, բայց չենք կարող չգնահատել Թալինի հրշեջների օպերատիվ աշխատանքը, ովքեր նախ կանխեցին կրակի տարածումը, այնուհետև մարեցին այն: Եթե հրշեջները միքիչ ուշանային, 2 հարկանի տունը կրակի էր մատնվելու և այն ամբողջովին վերածվելու էր մոխրակույտի»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածը բնակվում էր հարսի հետ և նա այդ պահին տանը միայնակ է եղել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

22e230dd0de87a9e7f86028e04dc1e7c 9c15959bf5df58f8df26fdc68bcc2370 b2dc7d811e5e25e7c3a899681656d0fc 486d8d54871eeedc786640b3f09acff2

shamshyan.com 

Back to top button
Close