Նորություններ

Ով նման բան արել է, սրբություն չունեցող մարդ է. ոստիկանապետը՝ Եռաբլուրում տեղի ունեցածի մասին

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր կառավարության նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով ապրիլի 2-ին Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպին՝ ասաց՝ դատապարտում է այդ արարքը, այդ ուղղությամբ գործողությունները շարունակվում են:

Վալերիյ Օսիպյանն ասաց՝ իրավապահների աչքի առաջ չի եղել գողությունը: «Իրավապահներն այնտեղ եղել են, սակայն արարողակարգային միջոցառումն ավարտվել է, ոստիկանների բացակայությամբ է եղել»,- մանրամասնեց ոստիկանապետը:

Հարցին՝ արդյոք դա եղել է դիտավորություն, Օսիպյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել: Ով նման բան արել է, սրբություն չունեցող մարդ է»:

Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե ՃՈ-ն վատ է աշխատում, ասաց, որ հիմա անհամեմատ ավելի լավ է աշխատում, քան նախկինում.

«ՃՈ-ն բազմահազարանոց ստորաբաժանում չէ, որ ամեն կայանատեղիում կանգնած լինի: Երբ ճանապարհային ոստիկանները ոչ սահմանված վայրում կայանած ավտոմեքենա են նկատում, արձագանքում են»:

Հավաստիացրեց, որ համակարգում որևէ մեկը գլուխ չի պահում:

Թերությունները չբացառեց, բայց ասաց՝ աշխատող մարդն է թերություն ունենում: Վալերիյ Օսիպյանը վստահեցրեց նաև՝ ՀՀ ոստիկանությունում կոռուպցիա գոյություն չունի:

Back to top button