Նորություններ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 30-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Ժամը 21:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Հայրապետյանը, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Իջևան ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը և ուղևոր, Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ, 42-ամյա Մ.Ն.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close