Նորություններ
Երևանի Այգեստան թաղամասում գործող կրպակում հրդեհ է բռնկվել

Ապրիլի 4-ին, ժամը 07:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեստան թաղամասում՝ 9-րդ փողոցի թիվ 65 շենքի բակում գտնվող գործող կրպակում, հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:11-ին, մարվել՝ 08:25-ին:
Ամբողջությամբ այրվել են մթերային կրպակի (վարձակալ՝ Բ.Թ.) պլաստմասե տանիքը (25 քմ) և գույքը: Տուժածներ չկան: