Նորություններ
Կյանքից հեռացել է վիրաբույժ, սիրիահայ բժիշկ Ջանի Հադաթը

«Գյումրի բժշկական կենտրոնը» հայտնում, որ հիվանդության պատճառով կյանքից հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, վիրաբույժ, բազմաթիվ բժշկական աշխատությունների հեղինակ, սիրիահայ բժիշկ Ջանի Հադաթը:
Ջանի Հադաթը 1988 թվականից իր բժշկական թիմով բարեգործական վիրահատություններ է կազմակերպել Գյումրիում եւ Հայաստանի ու Արցախի բժշկական կենտրոններում՝ առողջապահության նախարարության թույլտվությամբ։
Ջանի Հադաթը շուրջ 40 բարեգործական ծրագիր է իրականացրել, որոնց մեծ մասը Գյումրու բժշկական կենտրոնում: Դրանց արդյունքում հնարավոր է եղել փրկել տասնյակ կյանքեր։