Նորություններ

Ինչպես են դաժանաբար ծեծել. Մոգիլյովի մեկուսարանից դուրս եկած ցուցարարները՝ ոստիկանների մասին

Բելառուսի Մոգիլյով քաղաքի մեկուսարանից ազատ են արձակվել մի քանի ցուցարար, որոնք պատմել են, թե ինչպես են իրենց հետ վարվել ոստիկանության բաժանմունքներում եւ ցույց են տվել իրենց ստացած վնասվածքները:

Նրանք նշել են, որ մեկուսարանում իրենց հետ նորմալ են վերաբերվել, սակայն ոստիկաններն ու հատուկջոկատայիններն անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել, ծեծել եւ նվաստացրել: «Այնպես են վարվում, որ ցանկանում ես մեռնել, նրանք պարզապես կենդանիներ են»,-նշել է ազատ արձակված ցուցարարներից մեկը:

Back to top button
Close