Նորություններ

Արդյ՞ոք Սերժ Սարգսյանը փորձել է հանդիպել կալանավայրում գտնվող Քոչարյանի հետ

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը:

Նիստը նախագահում է դատավոր Ռուզաննա Բարսեղյանը, ով ըստ
մամուլի հրապարակումների, ժամանակին պարգևատրվել է Քոչարյանի կողմից։

Հայկ Ալումյան
Հայկ Ալումյան

Նիստի մեկնարկից առաջ  Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանից լրագրողները հետաքրքրվել են, թե հնարավոր է դատավորի՝ պարգեւատրված լինելու փաստը հիմք հանդիսանա նրան ինքնաբացարկ հայտնելու համար, Ալումյանը պատասխանեց.
«Ես էլ լսել եմ, որ նա պարգևատրված է եղել պարոն Քոչարյանի կողմից։ Պարոն Քոչարյանը չհիշեց էդպիսի բան։ Բայց ես հաստատ գիտեմ, որ նա ԱՄՆ դեսպանատան կողմից էլ է պարգևատրված եղել։ Եվ եթե այս ամենը գումարենք, կստացվի, որ լավ դատավոր է, որ պարգևատրվել է»:

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե արդյոք որեւէ պաշտոնյա  փորձել է հանդիպել կալանավայրում գտնվող Ռոբերտ Քոչարյանի հետ:  Փաստաբանը պատասխանեց՝ Մարդու իրավունքների պաշտպանը։

Հարցին, թե իսկ  Սերժ Սարգսյանը փորձե՞լ է հանդիպել Քոչարյանի հետ, փաստաբանը արձագանքեց. «Ոչ, իհարկե, ոչ»:

Back to top button