Նորություններ

Վրաստանի ավտոներկրողների համար զեղչեր կսահմանվեն

Ավտոմեքենաներ ներկրողների համար զեղչեր կսահմանվեն: Այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության այսօրվա նիստում:

Վարչապետի խոսքով՝ Ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է հետաձգել ինչպես մաքսատուրքերը, այնպես էլ տոկոսները: Ըստ նրա` զեղչից կօգտվեն մոտ 24 000 մեքենայի սեփականատերեր. զեղչը ընդհանուր առմամբ մոտ 30 միլիոն լարի (մոտ 9 մլն. 720 հազար ԱՄՆ դոլար) կկազմի և արտոնությունը կտևի մինչև 2021 թվականի մարտ ամիսը:

Ըստ Գախարիայի՝ փոփոխության պատճառ է դարձել տնտեսական ճգնաժամը, որին բախվում են Վրաստանն ու ամբողջ աշխարհը:

«Անհրաժեշտ է օգնել մեր ավտոներկրողներին խուսափել այս անհրաժեշտ ամենօրյա ծախսերից, հատկապես ճգնաժամի պայմաններում»,- ասել է վարչապետը:

aliq.ge

Back to top button
Close