ՄիջազգայինՆորություններ

Խոշորագույն ձեռնարկությունները կաթվածահար վիճակում են. Բելառուսում համատարած գործադուլ է

Բելառուսում գործադուլ հայտարարած ընկերությունների թիվն ավելանում է: Այսօր՝ օգոստոսի 14-ին, գործադուլ են հայտարարել նաեւ Եվրոպայի խոշորագույն ընկերություններից մեկի՝ անվադողեր արտադրող «Բելշինա» գործարանի աշխատակիցները:

Իրենց աշխատավայրերը լքել եւ հանրահավաք են կազմակերպել «Գրոդնո ազոտ» ընկերության հարյուրավոր աշխատակիցներ:

Բողոքի ակցիա են կազմակերպել նաեւ Ժաբինկովսկիի շաքարի գործարանի աշխատակիցները:

Գործադուլ է հայտարարված նաեւ Մինսկի շարժիչների գործարանում, որը դիզելային շարժիչների արտադրության առաջատարն է ԱՊՀ երկրների շրջանում:

Փողոցներ են դուրս եկել նաեւ Մինսկի տրակտորի գործարանի աշխատակիցները: Այն գյուղտեխնիկա արտադրող  խոշորագույն 8 ընկերություններից մեկն է աշխարհում:

 

 

 

 

 

Back to top button
Close