Նորություններ

Օգոստոսի 17-ից վերսկսվում են Կիև-Երևան-Կիև երթուղով թռիչքները

Կորոնավիրուսի պատճառով չեղարկված թռիչքների տոմսերը կարող են փոխանակվել նոր թռիչքների տոմսերով։

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը օգոստոսի 17-ից վերսկսում է Կիև-Երևան-Կիև երթուղով թռիչքները։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։

«Չվերթերը նախատեսված են օգոստոսի 17-ին, 21-ին, 24-ին, 28-ին և 31-ին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ընկերության ներկայացուցչի` COVID19-ի պատճառով չեղարկված թռիչքների տոմսերը կարող են փոխանակվել վերը նշված թռիչքների տոմսերով։

Back to top button