Նորություններ

Բլրակի վրա բարձրանալիս բնակիչն ընկել է․ տուժածին անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը

Օգոստոսի 13-ին, ժամը 10։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Ջիվանի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում գտնվող բլրակի վրա բարձրանալիս բնակիչն ընկել է․ տուժածին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է․ որ Հովհաննես Մ․-ն (ծնված 1944 թ․) բլրակը բարձրանալիս ունեցել է վատ ինքնազգացողություն, սայթաքել և ընկել է․ ինքնուրույն չի կարողանում իջնել։

Փրկարարները Հովհաննես Մ․-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն։

Back to top button
Close