ՄիջազգայինՆորություններ

«Ես կոչ եմ անում իշխանություններին՝ դադարեցնել այդ ամենը եւ գնալ երկխոսության». Տիխանովսկայան հանդես է եկել նոր տեսաուղերձով

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հանդես է եկել նոր տեսաուղերձով:

Նա հայտարարել է, որ այն ընտրատեղամասերում, որտեղ հանձնաժողովներն ազնվորեն հաշվել են ձայները, իր օգտին տրված քվեները կազմել են 60-70%, իսկ Նովայա Բորովայայում` մինչև 90%:

Սվետլանա Տիխանովսկայան շնորհակալություն է հայտնել իր օգտին քվեարկած քաղաքացիներին:

«Բելառուսներն այլեւս չեն ցանկանում ապրել գործող իշխանությունների օրոք, եւ Լուկաշենկոյի հաղթանակին մեծ մասը չի հավատում: Իրավիճակը երկրում ծայրահեղ ծանր է: Ես ցավով եմ նայում այն իրադարձություններին, որ տեղի է ունենում մեր երկրում:

Մեզ համար ամենակարեւորը մարդկային կյանքերն են: Պետք է դադարեցնել բռնությունը Բելառուսի քաղաքների փողոցներում: Ես կոչ եմ անում իշխանություններին՝ դադարեցնել այդ ամենը եւ գնալ երկխոսության»,-ասել է նախագահի թեկնածուն:

 

Back to top button
Close