ՆորություններՔո ձայնը

«Ցավում եմ, որ վայր է դնում մանդատը, կրկնակի ցավում եմ, որ առիթն առողջական խնդիրն է»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարություն է տարածել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:

Գրում է, որ պատճառը առողջական խնդիրն է:

Դեռ 2016 թվականից մեծ համակրանքով եմ հետևել նրա քաղաքական ասելիքին, անելիքին, գործունեությանը, առհասարակ նրա տեսակին: Գրագետ, պատասխանատու, պատրաստակամ, զգայուն, հավասարակշիռ…

Ցավում եմ, որ վայր է դնում մանդատը, կրկնակի ցավում եմ, որ առիթը առողջական խնդիրն է: Շատ կուզենայի, որ Մանե Թանդիլյանը արագ ապաքինվի և երջանիկ լինի»:

Back to top button
Close