Նորություններ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում՝

Oգոստոսի  15-ին, 18-19-ը առանձին շրջաններում, 16-17-ի գիշերը և կեսօրից հետո  շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝  հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 15-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 15-17-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի օգոստոսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                   38.60C (1989 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                      15.30C (1987 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                  26.70C

Back to top button
Close