ՄիջազգայինՆորություններ

Հայաստանի տարածքից ապօրինի կերպով հատել են Վրաստանի պետական սահմանը. 4 մարդ է ձերբակալվել

Չորս արտասահմանցի է ձերբակալվել  Վրաստանում՝ պետական ​​սահմանն ապօրինի կերպով հատելու մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից:

Գերատեսչությունում չի նշվել, թե որ երկրի քաղաքացի են ձերբակալվածները: Հետաքննության համաձայն՝ շրջանցելով անցակետը, նրանք մուտք են գործել Վրաստան Հայաստանի տարածքից:

Քրեական գործ է հարուցվել «Մի խումբ անձանց կողմից Վրաստանի պետական ​​սահմանը ապօրինի հատելը» հոդվածով: Սույն հոդվածով նախատեսված հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ  չորսից հինգ տարի ժամկետով:

 

Աղբյուր՝ newsgeorgia.ge

Back to top button
Close