Նորություններ

Ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժը կզգան իրենց ծնոտին. վերջին նախազգուշացումը գազալցակայանների տերերին

ՀՀ կառավարությունը քննարկում է ՀՀ քաղաքացիների, ավտովարորդների դժգոհությունները գազալցակայններից: Գազը վաճառվում է  կիլոգրամներով, արդյունքում թանկ է նստում ավտովարորդների վրա, իսկ փոխարենը կառավարության անդամները հայտարարել էին, որ այդ փոփոխության արդյունքում գազի գինը ընկնելու էր:

Ըստ կառավարության անդամների՝ տեղի է ունենում մանիպուլիացա, արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ կառավարության գործունեության արդյունքում փոխվել է  գազի գինը: ՀՀ վարչապետի խոսքով նման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Նույնիսկ մանիպուլյատիվ տեղեկություն կար, թե կառավարությունը օրենքի նախագիծ է ընդունել, այդ օրենքի հետ է կապված: Ես ուզում եմ ասել, նախ այդ օրենքը ԱԺ-ում դեռ չի քննարկվել, երկրորդն էլ մեր փորձագիտական գնահատականներով  այդ օրենքը չի կարող գազի գնի փոփոխման պատճառ դառնալ:

Հետեւաբար ես ինչքան վերլուծում եմ, այստեղ մենք ուրիշ խնդրի հետ գործ ունենք, որ ոմանք փորձում են մանիպուլիացիաներ անել եւ պետական մարմինների արձագանքը պետք է լինի շատ կոշտ: Էլի ուզում եմ կրկնել, որ որոշ նախկին օլիգարխներ, եթե մտածում են, որ իրենք կարողանալու են մանիպուլիացիաների դաշտ մտնել, իրենք սխալվում են: Ես էլի բոլորին ուզում եմ զգուշացնել վերջին անգամ, որ մեր բարեկրթությունը որեւէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանան՝ անձնապես, բոլորն առանց բացառության:  Որեւէ մեկը չտրվի գայթակղությանը, ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժը իր ծնոտին զգալու է: Ես սա շատ ուղիղ եմ ասում եւ շատ հասցեական եմ ասում: Հետեւաբար շուկայի վերահսկողության տեսչությունը, ՊԵԿ-ը, մյուս այն մարմինները, ովքեր ունեն իրավասություններ շատ արագ արձագանքում են եւ գտնում են՝ շատ խիստ պատժի ենթարկելու այն տնտեսավարողին, ով այս իրավիճակում որոշակի մանիպուլիացիաներ են անում:

Պարոն Անանյան, ստվերի դեմ պայքարում մենք կոմպրոմիս չունենք. Չլինի գազալցակայան, որ ՀԴՄ չխփի: Եթե անգամ այդ ճանապարհով գազալցակայնները ՀԴՄ խփեն, կսնանկանան, ուրեմն թող սնանկանան»:

Ավելին
Back to top button