ՄիջազգայինՆորություններ

Երեկոյան Մինսկը մարդաշատ է. ցուցարարները տուն գնալու մտադրություն չունեն

Բելառուսի մայրաքաղաք Մինսկի տարբեր հատվածներում բողոքի եւ համերաշխության ակցիաներ են՝ ի աջակցություն արդար ընտրությունների համար պայքարող քաղաքացիների եւ ընդդեմ ոստիկանական բռնությունների:

Քաղաքացիները շարք են կազմել փողոցների երկայնքով՝ «Մենք դեմ ենք բռնությանը», «Միլիցիան ժողովրդի հետ է» եւ այլ կարգախոսներով պաստառներ պարզած:

Բելառուսի տարբեր քաղաքներում 6-րդ օրն է շարունակվում են բողոքի ակցիաները նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: Օգոստոսի 9-ին անցկացված նախագահական ընտրություններից եւ ԿԸՀ-ի տվյալների հրապարակումից հետո Բելառուսում սկսվել են եւ մինչ օրս շարունակվում են բողոքի ակցիաներն ու գործադուլները:

Back to top button
Close