Նորություններ

Ջերմուկի ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ջերմուկի ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Back to top button
Close