Նորություններ

Արտակարգ դեպք Լոռիում․ հայտնաբերվել է տղամարդու հոշոտված դի

Այսօր՝ ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արջուտ գյուղի գյուղապետ Վարդան Մկրտչյանը ահազանգել է ոստիկանության Գուգարքի բաժին և հայտնել, որ գյուղի վարչական տարածքում գտնվող «Ոսկու հանք» կոչվող հանդամասում հոշոտված դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արշավիր Մխիթարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Պողոսյանի գլխավոորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են տղամարդու հոշոտված դի:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետաքննչական միջոցառումներ՝ դիակի ինքնությունը պարզելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

Back to top button
Close