Նորություններ

Հրդեհ` Երեւանի սպորտդպրոցներից մեկի հանդերձարանում

Ապրիլի 3-ին, ժամը 20:25-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի թիվ 10 հասցեում գտնվող սպորտդպրոցի հանդերձարանում հրդեհ է բռնկվել:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Եղիշե Թադևոսյան թիվ 11/1 հասցեում գտնվող «Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց-ի խորդանոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:07-ին, մարվել՝ 21:30-ին:

Մոտ 20 քմ տարածքում այրվել է չշահագործվող գույք: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Back to top button
Close