Նորություններ

Արարատի մարզում 55–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 13 և 14 տարեկան տղաների

Այսօր՝ օգոստոսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է  SHAMSHYAN.com-ը:

Ժամը 11:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 55-ամյա Գարսևան Խ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում՝ պոլիկլինիկայի դիմաց, հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել Վեդի քաղաքի բնակիչներ, 13-ամյա Գուրգեն Պ.-ին և 14-ամյա Սուրեն Հ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, երեխաներին իր ավտոմեքենայով տեղափոխել է Վեդու բժշկական կենտրոն, որտեղ երեխաները առաջին բուժօգնությունն են ստացել և նրանց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ վարորդն էլ կատարվածի մասին ահագանգել է ոստիկանության Արարատի բաժին:

Back to top button
Close