ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

Ինչի մասին էինք զրուցում ու ինչ էինք երազում Թալիշում պատերազմի օրերին

Արցախում Ապրիլյան պատերազմի օրերին վիրավորում ստացած Հովհաննես Պողոսյանն այսօր իր համառության, կամքի, կյանքի հանդեպ անսահման սիրո շնորհիվ քայլում է, խոսում, արագ ու վստահ քայլերով մեզ դիմավորում և ուղեկցում:

3 տարի առաջ այս օրերին Հովհաննեսին գտնելու համար պետք էր հասնել կռվի ամենաթեժ կետերից մեկը՝ Թալիշ: Հայրենիքի ու թշնամու, կյանքի ու մահվան սահմանագծին կռիվ էր տալիս:

Հովհաննեսի կռիվն ընդհատվեց ապրիլի 4-ին, երբ ոտքի բեկորային վնասվածք ստացավ, շարունակվեց շատ կարճ ժամանակ անց:

Երկրորդ վիրավորումը ստացավ 2016 թվականի մայիսի 13-ին. փամփուշտը գլխին էր դիպել: Այսօր հիշողության խնդիր ունի, բայց ապրիլյան օրերի հիշողությունները դեռ թարմ են:

Գանգոսկրի պրոթեզավորման բարդ վիրահատությունից հետո նա այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում շարունակում է բուժումը: Դեպի ապագան ուղղված հայացքը դեռ քիչ թե շատ անորոշ է. սպասում է լիարժեք վերականգնվելուն:

Հովհաննեսին հարցնում ենք՝ տղաներով ինչի՞ մասին էիք զրուցում պատերազմի օրերին, ասում է՝ երազանքների:

Եթե պատերազմը չընդհատեր նրա երազանքները, Հովհաննեսը հիմա բեմում կլիներ, մասնագիտությամբ դերասան է:

Խաղաղությունից ենք հարցնում, այդ մասին չի խոսում, ասում է՝ այլ տարբերակ չկա, կռվել է պետք:

Երեկ էլ Եռաբլուրում էր. ծաղիկներ խոնարհեց ընկերների շիրիմներին, գրկեց նրանց ծնողներին ու աննկատ հեռացավ:

Ավելին
Back to top button