Նորություններ

Ինչո՞ւ հայաստանցի բլոգերը չի կարող փող աշխատել Youtube-ում

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երբ Youtube հարթակում հայաստանցի բլոգերները փորձում են ստեղծել սեփական ալիքը և ունենալով մեծ լսարան՝ նաև փող վաստակել, կանգնում են առաջին մեծ խնդրի առաջ․ Youtube-ը մոնետիզացիայի հնարավորություն չի տալիս Հայաստանի համար։

Բազմաթիվ այդպիսի դժգոհություններ լսելով՝ ստուգեցի, թե էլ որ երկրի համար է նման սահմանափակում դրված։ Մեր հարևաններից բոլորը՝ Թուրքիան, ՌԴ-ն, Իրանը, անգամ Վրաստանը և Ադրբեջանը իրավունք ունեն մոնետիզացնել Youtube ալիքները, Հայաստանը շարունակում է մնալ մերժվածների թվում։

Հայաստանյան ՏՏ ոլորտի համար պատասխանատու գերատեսչությունը պնդում է, թե իրենք մեծ աշխատանք են անում, որ խնդիրը հարթվի, բայց Youtube-ը դանդաղաշարժ կառույց է։ Տարօրինակ է, որ Ադրբեջանի ու Վրաստանի համար դանդաղաշարժ չի, իսկ մեզ համար այդպես է։ Նույն հարցը տարիներ առաջ բարձրացրել եմ նաև նախկին կառավարության պատասխանատուների առաջ, և նույն պատասխանը՝ զբաղվում ենք։

Ցավոք, ես չեմ կարող Google /Youtube-ի իմ կապերն օգտագործել, քանի որ այդպիսի հարցերը լուծվում են պետական մակարդակով։ Մեր պաշտոնյաները պետք է նաև գիտակցեն, որ Հայաստանում շատ կան բլոգերներ, որոնք փող են վաստակում Youtube-ում, և փոխանակ նրանք դիմեն խարդախությունների, գրանցվեն որպես ԱՄՆ-ի բնակիչ ու հետո մի գեղեցիկ օր պարզապես արգելափակվեն կեղծ ինֆորմացիայի համար, կարող են օրինական ճանապարհով գրանցվել որպես ՀՀ բնակիչ և օրենքով էլ վճարել հարկեր իրենց աշխատած օրինական փողերից։

Back to top button
Close