Նորություններ

Պարգևատրումներ լինելու են.ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան

Մենք որոշել ենք, որ մեր հանդիպումները ԶԼՄ-ների, մեր գործընկերների հետ պետք է կազմակերպենք երեք ամիսը մեկ և ներկայացնենք այն ցուցանիշները, որոնք մեծ հետաքրքրություն են վայելում հանրության շրջանակում. այս դիտարկմամբ սկսեց իր խոսքը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ ներկայացնելով 2019թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի հարկային եկամուտների կատարողականը:

Հարկային օրենսգրքով նախատեսվում էր գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի ավելացումը, սակայն վերջիններիս ընկերությունների դժգոհությունները տեղ հասան, և որոշվեց, որ այդ դրույթը կհանվի։ Դիտարկմանը՝ եթե ակցիզային հարկը չգանձվի, խնդիրներ չեն առաջանա՞ հարկային հավաքագրման հետ կապված, Դավիթ Անանյանը պատասխանեց.

ՊԵԿ ղեկավարն անդրադարձավ նաև այն  հարցին, թե որքանով է արդարացված գրավատների պետտուրքի 60 անգամ բարձրացումը:

Նախկին իշխանության ժամանակ գործունեություն ծավալող օլիգարխներից քանիսն է վճարել՝ իր գործունեությունը շարունակելու համար, այս հարցին Դավիթ Անանյանը հարցով պատասխանեց՝ նշելով. «Նախ պետք է բնորոշում տանք՝ օլիգարխն  ով է. կարծում եմ՝ մենք հիմա օլիգարխ չունենք»։

Եվ հանդիպման վերջում Դավիթ Անանյանը նշեց, որ պարգևատրումներ այս ամիս կրկին լինելու են: Պարգևավճարներն, ինչպես ասաց Անանյանը, օրենքով են թույլատրված և կապված չեն ապրիլի 7-ի հետ:

Ավելին
Back to top button