Նորություններ

Արտակարգ դրությունը երկարաձգվեց մեկ ամսով

ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում այսօր որոշում կայացվեց եւս մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրությունը: Մինչ քվեարկությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

«Մենք խնդիրն արմատապես լուծելու շանս ենք ստացել: Ես ուզում եմ ընդգել ոստիկանության շատ կոշտ աշխատանքը այս ընթացքում: Այսօր թվերի նվազմանը զուգահեռ դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացիների թվի էական աճ ունենք: Սա նշանակում է, որ թվերի նվազման մասին ուղերձը մեր քաղաքացիները չափից ավելի լավատեսորեն են ընդունում: Մեր մեծագույն խնդիրն այն է, որ եթե մենք հիմա ճիշտ այս իրավիճակը չգնահատենք, մենք կարող ենք հետ գլորվել հուլիսի իրավիճակին: Միանշանակ է, որ եմնք այսօր ունենք շանս ըստ էության արմատապես այդ խնդիրը լուծել»:

Փաշինյանի խոսքերով, կա շանս աշնանը գտնվել բոլորովին այլ վիճակում՝ կորոնավիրուսը հաղթահարած: Սակայն մի դեպքում, երբ քաղաքացիները կսովորեն ապրել կորոնավիրուսի հետ, դիմակի կրման պատշաճ մակարդակ  լապահովեն: Այդ պարագայում հնարավոր կլինի ասել, որ գործնականում կորոնավիրուսի հետ կապված խնդիրը լուծված է:

 

Back to top button