Նորություններ

Տիխանովսկայայի ուղերձները ձայնագրվել են ճնշման տակ․ Լիտվայի ԱԳՆ

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը հայտարարել է, որ Բելառուսի իրավապահները երկրի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային ստիպել են տեսաուղերձներ ձայնագրել, որոնք ավելի վաղ հրապարակվել էին թեկնածուի անունից։ Հիշեցնենք, որ տեսաուղերձում Տիխանովսկայան բելառուսցիներին կոչ է անում չշարունակել բողոքի գործողությունները։ Լինկյավիչուսի խոսքով, երկու տեսանյութերն էլ ձայնագրվել են ճնշման տակ։

Հիշեցնենք, որ Տիխանովսկայան հեռացել է Լիտվա, որտեղ գտնվում են իր երեխաները։ Տիխանովսկայայի ամուսինն ազատազրկված է։

Back to top button
Close