ՄիջազգայինՆորություններ

Ի՞նչ սահմանափակումներ են գործում Վրաստանի նոր կարանտինային գոտում

Վրաստանի տուրիստական հայտնի Մեստիա մունիցիպալիտետը նախօրեին՝ օգոստոսի 10-ին, փակվել է կորոնավիրուսի 17 հաստատված դեպքի պատճառով: Տեղում արգելված է տեղաշարժը, իսկ նրանք, ովքեր Մեստիայից դուրս կգան, 14-օրյա պարտադիր կարանտին կանցնեն:

Մինչ այս պահը տեղում արվել է ավելի քան 400 թեստ, 500 մարդ կարանտինում է, կառավարությունը հոգում է կարանտինային գոտիներ ստեղծելու հարցը: Այս ուղղությամբ Տուրիզմի վարչությունն արդեն միջոցներ է ձեռնարկել․ 18 հյուրանոց՝ 327 սենյակով հանդերձ, կծառայեն որպես կարանտինային տարածք: Այս հյուրանոցները լիովին համապատասխանում են ԱՀԿ-ի սահմանված չափանիշներին:

«Մեստիայի մունիցիպալիտետում գտնվող այցելուները կարանտին կանցնեն նշված հյուրանոցներում: Չնայած, հարկ եղած դեպքում այցելուները Մեստիայի սահմաններից այն կողմ անցնելու հնաավորություն ևս կունենան: Այս դեպքում Տուրիզմի ազգային վարչությունը կհոգա նրանց տեղափոխման հարցերը: Նաև, ստեղծվել է թեժ գիծ՝ 144, որի միջոցով հետաքրքրված անձինք կարող են տեղեկություն ստանալ»,- նշված է Տուրիզմի ազգային վարչության տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք նաև, որ Մեստիայում, Ուշգուլիում և Լենջերիում աշխատելու իրավունք ունեն միայն դեղատները, բանկերը, սննդամթերքի խանութներն ու բացօթյա սննդի կետերը:

aliq.ge

Back to top button
Close