ՄիջազգայինՆորություններ

Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան տեսաուղերձ է հղել. «Ամենակարեւորը մեր կյանքում երեխաներն են»

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հանդես է եկել տեսաուղերձով: Նա հաստատել է այն տեղեկությունը, որ լքել է Բելառուսի տարածքը եւ մեկնել Լիտվա՝ իր երեխաների մոտ:

«Ես ընդունել եմ ինձ համար շատ ծանր որոշում: Գուցե ես մնացել եմ այն թույլ կինը, ինչպիսին էի ի սկզբանե»,-ասել է նախագահի ընդդիմադիր թեկնածուն:

Տիխանովսկայան պարզաբանել է, որ որոշման կայացման գործում չեն ազդել ընկերները, հարազատներն ու մտերիմները: Դա եղել է իր անձնական որոշումը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ քաղաքական գործիչը մեկնել է Լիտվա: Նրա շտաբից հայտնել են, որ Սվետլանա Տիխանովսկայան չի ունեցել այլ ելք:

Բելառուսի ԿԸՀ տվյալների համաձայն, թեկնածուն հավաքել է 10,09% ձայն:

Back to top button
Close