Նորություններ

Թուրքիայում գործազրկության մակարդակը հասել է 12․9 տոկոսի

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել երկրում գործազրկության մակարդակի վերաբերյալ։

Ըստ այդմ՝ 2020թ․ մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ երկրում գործազրկությունը ավելացել է 0․1 տոկոսով՝ հասնելով 12․9 տոկոսի։

Ընդ որում՝ գյուղատնտեսության ոլորտում գործազրկությունը ավելացել է 0․2 տոկոսով՝ կազմելով 15․2 տոկոս։

2020թ․ ապրիլ ամսվա համեմատ ևս գործազրկության աճի միջին ցուցանիշը կազմել է 0․1 տոկոս։ Ընդ որում, 15-24 տարիքային խմբում գործազրկության մակարդակն աճել է 1․6 տոկոսով՝ հասնելով 24․9 տոկոսի։ Իսկ 15-64 տարիքային խմբում աճը կազմել է 0․1 տոկոս՝ հասնելով 13․2 տոկոսի։

ermenihaber.am

Back to top button
Close