Նորություններ

Ոչնչացվել է 11 տոննա 562 կգ կանեփի եւ 7 կգ կակաչի վայրի աճած զանգված. «Կանեփ-կակաչ-2020» միջոցառումը շարունակվում է

Օգոստոսի 3-ից հանրապետության ողջ տարածքում մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որին ներգրավված են ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության եւ ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումների ծառայողները։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունը։

Օգոստոսի 3-ից 10-ը նրանք հանրապետության տարածքում հայտնաբերել եւ այրելով ոչնչացրել են 11 տոննա 562 կգ կանեփի եւ 7 կգ կակաչի վայրի աճած զանգված: Բացի այդ, տնամերձ 85 հողամասից հայտնաբերվել եւ առգրավվել է կանեփի 2224 բույս:

Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 917 գրամ մարիխուանա, 702 գրամ կանեփ, ինչպես եւ հաշիշ ու տարատեսակ հոգեմետ դեղահաբեր՝ ընդհանուր 20-ից ավելի։

Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

Back to top button
Close