Նորություններ

Նիկոլ Փաշինյանն այսօր արագ-արագ շնորհավորեց ակնհայտ ընտրակեղծարարությամբ ու սեփական ժողովրդին ծեծուջարդի ենթարկելով իշխանությունը պահող Ալեքսանդր Լուկաշենկոյին․ Դանիել Իոաննիսյան

Միգուցե ժողովրդավարության կղզյակ ենք, բայց հաստատ բաստիոն չենք․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

«2018 թվականի ապրիլի 17-ից (Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվեուց) հետո մենք անում էինք ամեն ինչ, որ միջազգային հանրությունը Սերժ Սարգսյանին չշնորհավորի, և, որ դրանով չլեգիտիմացվի բողոքող քաղաքացիների դեմ իր պայքարը։

Այդ ամենի ֆոնին իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր արագ-արագ շնորհավորեց ակնհայտ ընտրակեղծարարությամբ ու սեփական ժողովրդին ծեծուջարդի ենթարկելով իշխանությունը պահող Ալեքսանդր Լուկաշենկոյին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում բողոքի ցույցեր են նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Back to top button
Close