Նորություններ

Ջրափրկարարները լճից դուրս են բերել 37-ամյա քաղաքացու դին

Օգոստոսի 10-ին, ժամը 13։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճարկուտ գյուղի «Չարղոշան» կոչվող  վայրում տաղավարների մոտակայքում քաղաքացին ընկել է լիճը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից  և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները լճից (ափից մոտ յոթ մետր հեռավորությունից և մոտ երեք մետր խորությունից) հանել են Ռաֆայել Խ․-ի (ծնված 1983 թ․) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Back to top button
Close