Նորություններ

Նա փորձում է ուշադրություն գրավել. Վոլսկին` Հենզել Մկոյանի մասին

Խորհրդարանական մեծամասնության անդամ Գիա Վոլսկիի հայտարարությամբ՝ իր թիմակից Հենզել Մկոյանը հայտարարություններով փորձում է ուշադրություն գրավել:

«Մկոյանի կողմից այս տեսակ սխալ տեղեկության տարածման կարիք չկա: Ընդունվել է քաղաքական որոշում, որը դեմ չէ նրա անձին, այլ ծառայում է Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակչության շահերին: Այժմ փորձում է հանրայնացնել իր անձը և ուշադրություն գրավել: Իրականում, հանրությունը կորոշի ում աջակցել»,- հայտարարել է Վոլսկին:

Հիշեցնենք, որ պատգամավոր Հենզել Մկոյանի փաստաբանի խոսքով` Մկոյանին շանտաժի են ենթարկում, սպառնում սպանել, և նրանից 5 մլն դոլար շորթելու փորձ է եղել: Նրա խոսքով՝ Մկոյանը վախեցած է և Վրաստանում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպում է պահանջում:

aliq.ge

Back to top button
Close