ՄիջազգայինՆորություններ

Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել

Լիբանանյան իշխանությունները կատարում են բողոքի ցույցեր անող քաղաքացիների պահանջներից մեկը:

Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` տեղեկությունը հայտնել Է երկրի առողջապահության նախարար Համադ Հասանը:

«Վարչապետ Հասան Դիաբը շուտով կհայտարարի մեր կառավարության հեռանալու մասին», — գործադիր մարմնի նիստից հետո ասել է նա լրագրողներին։

Այսպիսով, լիբանանյան իշխանությունները կատարում են բողոքի ցույցեր անող քաղաքացիների պահանջներից մեկը:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է` Լիբանանում ցույցեր են կազմակերպվում, որոնք հանգստյան օրերին վերածվել են անկարգությունների։ Ցուցարարները քարեր ու ճայթռուկներ են նետել ոստիկանների վրա, վերջիններս արցունքաբեր գազ են կիրառել։ Հազարավոր մարդիկ պահանջում են, որ կառավարությունը հրաժարական տա և երկրում արմատական ինստիտուցիոնալ բարեփոխումներ անցկացվեն։

Անկարգությունների հետևանքով մահացել է անվտանգության ուժերի աշխատակիցներից մեկը, տուժել է ավելի քան 700 մարդ:

Back to top button
Close