Նորություններ

Ամուլսարի պաշտպանները ԱԺ-ի դիմաց գործնագործ խաղալիս բերման ենթարկվեցին. news.am

Ամուլսարի պաշտպաններն ԱԺ-ի դիմաց գործնագործ խաղալիս քիչ առաջ բերման ենթարկվեցին։

Բերման ենթարկվելու պահին ակցիայի մասնակիցները բռնվել էին ԱԺ-ի դարպասների երկաթե ձողերից եւ չէին ուզում բերման ենթարկվել։ Այնուամենայնիվ ոստիկանները քաշքշելով ակցիայի մասնակիցներին՝ բերման ենթարկեցին։

Նշենք, որ ԱԺ դարպասներն այսօր փակ են։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ անվտանգության աշխատակիցներն ասել էին, որ տեխնիկական աշխատանքներ են տարվում։

Շարունակությունը՝ NEWS.am

Back to top button
Close