Նորություններ

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. КамАЗ-ը 150 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close