ՆորություններՔո ձայնը

Հետաքրքիր զարգացումներ են Լիբանանում ընթանում. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը սոցցանցի իր էջում գրել է.
Հետաքրքիր զարգացումներ են Լիբանանում ընթանում, ինչը հաջողության հասնելու դեպքում կառավարման նոր մոդել կարող է դառնալ:
Լիբանանցիները մոտ 30 000 հազար ստորագրություն են հավաքել (դեռ), որով պահանջում են Լիբանանին տալ ֆրանսիական կառավարման մանդատ: Կան նաև տեսակետներ, որ Լիբանանը միջազգային կառավարման տակ վերցվի: Փաստորեն պայթյունը արագացրել է վաղուցվանից հասունացած կառավարման ճգնաժամը` համայնքները միմյանց չեն վստահում, փախստականների թիվը շատացել է, տնտեսական ճգնաժամը ուժգնանում է … :
Առաջին համաշխարհային պատերազմից հետո արտաքին կառավարման մանդատների հարցը նորից ակտուալ է դառնում:
Ֆրանսիական կառավարման մանդատը դեռ հեչ, մի կերպ տանելի է, գոնե Գուգլի, Ֆեյսբուքի, կամ Procter & Gamble ընկերության մանդատի տակ չդնեն:

Back to top button
Close