ՆորություններՍպորտ

Եվրոպայի լիգա. Հայկական թիմերն իմացան իրենց մրցակիցներին

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոային» բաժին է հասել Ղազախստանի փոխչեմպիոն «Կայրաթը», հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը: Հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին՝ Ալմա-Աթայում:

«Ալաշկերտի» մրցակիցը կլինի մակեդոնական «Ռենովան», որը Մակեդոնիայի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ հորիզոնական: Հանդիպումը կկայանա Երևանում:

Գյումրիի «Շիրակի» մրցակիցը կլինի ռումինական «Ստյաուան»:

Խաղը կկայանա օգոստոսի 27-ին Բուխարեստում:

Back to top button
Close