Միջազգային

Ուկրաինայի կառավարությունն արգելել է Ռուսաստանի հետ ոչ կանոնավոր ավիահաղորդակցությունը

Ուկրաինայի կառավարությունն արգելել է Ռուսաստանի հետ ոչ կանոնավոր ավիահաղորդակցությունը՝ բացառությամբ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի կամ «Կարմիր խաչ»-ի առաքելություններին անհրաժեշտ թռիչքների, հայտնում է meduza.io-ն:

Որոշման առիթ է հանդիսացել «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության հիմնադիր, նախագահի   թեկնածու Յուրի Բոյկոյի և կուսակցության քաղխորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկի Մոսկվա կատարած այցը:

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Բոյկոն և Մեդվեդչուկն օգտվել են երկրի օրենսդրությունում առկա սողանցքից և ուղիղ ավիաչվերթ կատարել դեպի Մոսկվա:

Ավակովի խոսքով՝ այդ դեպքից հետո ՆԳՆ-ն որոշ փոփոխություններ է նախաձեռնել:

Հիշեցնենք, որ դեռեւս 2015-ի հոկտեմբերին Ուկրաինան դադարեցրել էր Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը: Արգելքը վերաբերում էր բոլոր ավիաընկերություններին: Ի պատասխան, Ռուսաստանն արգելք էր սահմանել բոլոր ուկրաինական ավիաընկերությունների նկատմամբ:

Աղբյուր՝ meduza.io

Back to top button
Close