Նորություններ

Արամ Ա կաթողիկոսը Բեյրութում պատարագ եւ հոգեհանգստյան կարգ է մատուցել

Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ եւ Անմահ Պատարագ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ձեռամբ:

Ս. Պատարագին ներկա են եղել Լիբանանում  Հայաստանի Հանրապետության դեսպանը, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պատվիրակությունը և Լիբանանում հայ պատգամավորները:

«Լիբանանի հայությունը, ողջ հայ ազգը քեզ հետ է: Լիբանանի հայության  հզորացումը Հայաստանի ու սփյուռքի հզորացումն է: Լիբանանի հայությունը պետության հետ է, սակայն դեմ է պետական իրենց պաշտոնները չարաշահող պատասխանատուներին»,- ասել է Վեհափառ Հայրապետը:

Պատարագի ավարտին տեղի ունեցավ հոգեհանգստի արարողակարգ` պայթյունից մահացած հայերի հոգիների հանգստության համար:

Back to top button
Close