ՄիջազգայինՆորություններ

Լուկաշենկոն Բելառուսում ձայների 79.7% -ով հաղթում է նախագահական ընտրություններում. էքզիթպոլ

Նախագահական ընտրություններում հաղթում է Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավաքելով ձայների 79,7%-ը: Այդ մասին են վկայում «Միր» հեռուստաընկերության կողմից պատվիրված հարցման արդյունքները:

Ըստ այդմ, Սվետլանա Տիխանովսկայան հավաքում է ձայների 6,8% -ը, Աննա Կանոպացկայան՝ 2,3%-ը, Անդրեյ Դմիտրիևը՝ 1,1%-ը, Սերգեյ Չերեչենը՝ 0,9%-ը: Հարցվածների 9.2% -ը դեմ է քվեարկել բոլորին:

Հարցումն անցկացվել է հանրապետության 320 տեղամասերում և անանուն է եղել: Հարցմանը մասնակցել է ընդհանուր առմամբ 12.340 մարդ: Նրանց 67,6% -ը պատասխանել են հարցերին:

Ավելի վաղ Բելառուսի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ժամը 18:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 79% էր: Գործել է ընդհանուր առմամբ 5.767 ընտրատեղամաս՝ այդ թվում 44-ն արտասահմանում: Գործող օրենսդրության համաձայն, նախագահը համարվում է ընտրված, եթե նրա օգտին քվեարկել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների կեսից ավելին:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Back to top button
Close