ՆորություններՍպորտ

US Open-ում խաղալու համար թենիսիստները պետք է ստորագրեն փաստաթուղթ, որով պատասխանատվություն են ստանձնում Covid-19-ով վարակվելու, կամ մահանալու համար

Համացանցում է հայտնվել այն փաստաթղթի լուսանկարը, որը պարտադիր պետք է ստորագրվի մասնակիցների կողմից, եթե նրանք ցանկանում եմ խաղալ Ցինցինատիի մասթերսում և US Open-ում։

Փաստաթղթի լուսանկարը հայտնվել է զուգախաղում Աշխարհի 17-րդ ռակետ Ուեսլի Քուլհոֆի Twitter-ի միկրոբլոգում։ Այնտեղ ասվում է, որ խաղացողները պատասխանատվություն են կրում կորոնավիրուսով վարակվելու, հիվանդության ձեռքբերման և մահվան համար։ Դա վերաբերվում է խաղացողներին և նրանց, ում հետ թենիսիստները կոնտակտի մեջ են լինելու։

Ավելին, թենիսիստները չեն կարող բողոքներ ներկայացնել մրցաշարի կազմակերպիչներին, եթե անգամ վարակվեն նրանց մեղավորությամբ։

US Open-ը անցկացվելու է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 30-ը։ Մի շարք թենիսիստներ հրաժարվել են մրցաշարին մասնակցելուց, այդ թվում Ռաֆայել Նադալն ու Էշլի Բարտին։

armsport.am

Back to top button
Close