Նորություններ

Արցախում COVID-19-ի նոր դեպքեր չեն հայտնաբերվել

Արցախում օգոստոսի 8-ին կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն հաստատվել. օգոստոսի 9-ի դրությամբ առողջացել է 214 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Երկրում վերջին 24 ժամում 1 քաղաքացի առողջացել է: Մինչ օրս COVID-19 ախտորոշվել է 250 մարդու մոտ: Թեստավորումների նպատակով 117 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 6 955 փորձանմուշի հետազոտություն: Կա 63 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 35 պացիենտ: Երկրում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել: Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Back to top button
Close