Նորություններ

Կորոնավիրուսից մահացած պացիենտների տարիքը. 59-ամյա տղամարդն ուղեկցող հիվանդություն չի ունեցել

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 54 (կին), 80 (կին), 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 89 (տղամարդ) և 59 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Օգոստոսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40.410 դեպք, որոնցից 32.520-ն` առողջացած, 791-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6.871 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 176.014 թեստավորում:

Մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 225 նոր դեպք, 125-ն առողջացել են:

Back to top button
Close