Նորություններ

Բեյրութում տեղի ունեցած ցույցերի ընթացքում վիրավորված քաղաքացիների թիվը հասել է 490-ի

Բեյրութում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ընթացքում վիրավորվել է մոտ 490 մարդ: Նման տվյալներ է տրամադրել է լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքը:

Միևնույն ժամանակ «Լիբանան 24»-ը հայտնում է, որ Բեյրութի կենտրոնում իրավիճակը կայունացել է, թեեւ փողոցներում դեռ կան հարյուրավոր ցուցարարներ:

«Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդել է, որ Բեյրութում բողոքողները պահանջում են միջազգային հետաքննություն անցկացնել՝ Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու համար:

Բեյրութի կենտրոնում շաբաթ օրը բախումներ էին սկսվել ոստիկանության և ցուցարարների միջև:

Ցուցարարները գրավել են Արտաքին գործերի նախարարության շենքն Աշրաֆիա թաղամասում, Համրա փողոցում գտնվող Էկոնոմիկայի նախարարության շենքը և փորձել են գրավել լիբանանյան բանկերի ասոցիացիայի շտաբը: Անվտանգության ուժերին հաջողվել է դուրս մղել ցուցարարներին արտգործնախարարության շենքից:

Նոր բողոքի ակցիաների պատճառն օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունն է, որի հետևանքով զոհվեց 158 մարդ և ավերվեց Լիբանանի մայրաքաղաքի ենթակառուցվածքների զգալի մասը: Պայթյունի հետեւանքով շուրջ 300 հազար մարդ կորցրել են իրենց բնակարանները:

Լիբանանի իշխանությունները հրաժարվել են միջազգային փորձագետներին ներգրավվել հետաքննության մեջ ՝ վկայակոչելով այն փաստը, որ լիբանանյան քննչական և դատական ​​իշխանությունների իրավասությունը կասկածների տեղիք չի տալիս: Սակայն Ինտերպոլը հայտարարել է, որ մասնագետների խումբ է ուղարկել Բեյրութ ՝ ուսումնասիրելու պայթյունի հանգամանքները: Ավելի ուշ Արաբական պետությունների լիգան հայտարարել է հետաքննությանն օգնելու պատրաստակամության մասին:

 

Back to top button
Close