ՆորություններՔո ձայնը

49 տոկոսը վճռորոշ բաժնեմասը չէ, սակայն Ադրբեջանի ձեռքում հայտնվում է լրջագույն ազդեցության լծակ մեր դեմ. Ա. Աբովյան

ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը սոցցանցի իր էջում գրել է.

Այսօր շտապ դիմել եմ պաշտոնական հարցումով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին, քանզի համացանցում և մամուլում պտտվում է տեղեկություն ,ըստ որի` Ադրբեջանը

Արման Աբովյան

գնել է Անդրկովկասյան խոշոր և ազդեցիկ ինտերնետ պրովայդեր ընկերության (Caucasus Online) բաժնեմասի 49 տոկոսը,որը նաև սնուցում է Հայաստանը ինտերնետ կապով։
Ապշած կարդում եմ այս նորությունը և հասկանում եմ ,որ եթե հանկարծ այս տեղեկությունը հաստատվի, ապա Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգությունը կլինի լուրջ,լուրջ ,լուրջ վտանգված։
Այո ,49 տոկոսը ,վճռորոշ բաժնեմասը չէ, սակայն Ադրբեջանի ձեռքում հայտնվում է լրջագույն ազդեցության լծակ մեր դեմ։
Պետք չէ անիմաստ և անգրագետ “լոլո կարդալ” իբր վտանգներն ուռճացված են ,ախր միայն լիովին իրականությունից կտրված մարդիկ կարող են համարել,որ վտանգ չկա, եթե մեզ ինտերնետ սնուցող ընկերության կեսի տերը մեր թշնամիներն են։
Նվազագույնը թուրքերը և ադրբեջանցիները կարող են յուրաքանչյուր պահի վերահսկել դեպի Հայաստան ինտերնետ թրաֆիկը և իմանան թրաֆիկի ծավալների մասին։ Անվտանգության ոլորտում աշխատող յուրաքանչյուր մարդ ձեզ կբացատրի վտանգները։
Եվ պետք չի մեղադրել վրացական կողմին,իրենք արել են այն ,ինչ նպատակահարմար են գտել, և եթե հանկարծ տեղեկությունը հաստատվի, ապա միակ մեղավորները կառավարության այն չինովնիկներն են ,որոնք, «էշի ականջում քնած», թույլ տվեցին այսպիսի վտանգավոր զարգացումներ ՀՀ֊յան տեղեկատվական անվտանգության ոլորտում։
ՀԳ
Նվազագույնը պետք էր ամեն գնով թույլ չտալ այս գործարքը,նույնիսկ գնելով այդ ընկերությունը։Սա այն ծախսերն էին, որոնք ուղղակի պարտադիր պետք է արվեին։

 

Back to top button
Close