Նորություններ

Բեյրութի պայթյունի հետևանքով հայ միանձնուհի է մահացել

Օգոստոսի 4-ին Բեյրութի պայթյունի հետևանքով մահացել է նաև հայ միանձնուհի Սոֆի Խոսրովյանը՝ հայտնում է «Արևելք»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ քույր Սոֆին իրանահայ էր և որպես մայրապետ ծառայում էր Լիբանանի վանքերից մեկում: Նա Գթության քույրերի միաբանության անդամ էր:

Երեկ հայտնի է դարձել նաև հայ զոհերից մեկի անունը՝ Արամ Սարգսյան:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Բեյրութի պայթյունի հետևանքով մահացել է հայազգի Ժակ Բարամագյանը:

Պայթյունի հետևանքով զոհվել է Լիբանանի «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նազար Նաջարյանը:

Մահացել են նաև քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը, Տելիա Փափազյանը:

Back to top button
Close