Նորություններ

Ադրբեջանում պայթել է SOCAR գազատարը

Ադրբեջանի արևմուտքում գտնվող Հաջիգաբուլի շրջանով անցնող գազատարը պայթել է, որից հետո հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել Ադրբեջանի պետական АР (SOCAR) նավթային ընկերությանը պատկանող գազատար գծի վրա: Պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն։ Նախնական վարկածով` պայթյունի պատճառ կարող էր դառնալ մետաղական կոռոզիան, որը հանգեցրել է գազի արտահոսքի:

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության հրշեջ պահպանության ստորաբաժանումները:

Վթարը տեղի է ունեցել «Գալմազ-Գազիմամեդ» 720 միլիմետրանոց գազատարի 23-րդ կիլոմետրի վրա։ Խողովակաշարը շահագործման էր հանձնվել 1975 թվականին։

Back to top button
Close